12.03.2025|
17:27
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանում լրագրողներին հայտարարել է․ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա այստեղ պետք է ասեմ, որ մենք շատ մոտ ենք, նկատի ունեմ Հայաստանը և Ադրբեջանը, խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը»: Արարատ Միրզոյանը ստում է, Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը շատ մոտ չեն, Ադրբեջանը պարբերաբար նորանոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին։ Ադրբեջանի բռնապետ Ալիևին պետք չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրով սահմանափակել Հայաստանի հանդեպ իր ոտնձգությունները։ Ադրբեջանում տիրող մեծ աղքատությունից, սոցիալական մեծ բևեռացումից, իրավական բեսպրեդելից, մարդու իրավունքների կոպիտ, համատարած ոտնահարումներից այդ երկրի հասարակության ուշադրությունը շեղելու համար Իլհամ Ալիևին պետք են արտաքին ճակատում նոր հաղթանակներ, որոնք նա կարող է տանել միայն Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի նկատմամբ։